Կառավարության մամուլի ծառայությունը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է հոկտեմբերի վերջ կայանալիք եռակողմ հանդիպման մասին ԶԼՄ-ի տարածած տեղեկությունը։
«Վարչապետի բոլոր հանդիպումների մասին մենք ժամանակին և պատշաճ հայտարարում ենք»,- ասացին մեզ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են հանդիպել Ռուսաստանում հոկտեմբերի վերջին և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպման մասին պատմել էր «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուրը։
Նրա խոսքով՝ աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի հաշտարար ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճերի հարցը։
«Ведомости»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, որպես դրանց անցկացման հիմնական վայրեր դիտարկվում են Մոսկվան և Սոչին: