Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից։
«Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ երևանցիներ, այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար»,- գրել է Կատվալյանը՝ վստահեցնելով, թե իր ղեկավարման 7 ամիսներին վարչական շրջանում մեծածավալ աշխատանքներ են կատարվել։
Նա նշել է նաև, որ շուտով տեղափոխվելու է այլ աշխատանքի։