ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցը մեղադրվում է պետական դավաճանության համար։ Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։
Նշվում է, որ 2022թ․ մայիսի 5-ին Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:
Գերատեսչությունից հայտնում են, որ գործով իրականացված նախաքննության արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Արցախի քաղաքացի Ա.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Գործի դատական քննության արդյունքների մասին Արցախի դատախազությունը կհայտնի լրացուցիչ: