Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին տեղեկացնում է Московский комсомолец-ը։
Կարպովը, ըստ աղբյուրի, միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, բժիշկները պայքարում են գրոսմայստերի կյանքը փրկելու համար։
Հոկտեմբերի 29-ին 71-ամյա Անատոլի Կարպովը Մոսկվայի Պետդումայի շենքի մոտ անհաջող վայր է ընկել։ Նա շտապ հոսպիտալացվել է։
Անատոլի Կարպովը շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոնն է (1975-1985), աշխարհի եռակի չեմպիոն (1975, 1978, 1981), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի եռակի չեմպիոն (1993, 1996, 1998), ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի (1985 և 1989), օլիմպիադաների վեցակի (1972, 1974, 1980, 1982, 1986, 1988) հաղթող, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1976, 1983, 1988), ՌԽՖՍՀ չեմպիոն (1970)։
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել
Երևանում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ...