ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է գնալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակ, որտեղ նեղ շրջանակում պետք է կայանա ՔՊ- ի վարչության նիստը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններիս հանդիպման քննարկման թեման նոյեմբերի 23-ին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ նիստն է, որին մասնակցելու է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- գրում է թերթը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կայցելի Հայաստան, նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը։