Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու մասին ԱԺ 15 պատգամավորի միջնորդությունը մերժվել է: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը:
«Կալանքի որոշումը, որը վերաքննիչը մերժել էր, բողոքարկել ենք վճռաբեկ դատարան: Սպասում ենք»,- ասաց Պապոյանը:
Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար մեկ շաբաթ առաջ երաշխավորած պատգամավորներն են Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գեւորգյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ ԱԱԾ ծառայողները ձերբակալել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Ալեքսանյանն այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: