Դեկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում 59-ամյա Վահան Դ․-ն իր վարած Haise մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի հարևանությամբ դեպի Օրբելի փողոց տանող հատվածում բախվել է բազալտ-բետոնե հենապատին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վահան Դ․-ն, նրա ուղևորներ՝ 64-ամյա Արմենուհի Գ․-ն և 26-ամյա Կարեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոմեքենան հաշվառված է շտապօգնության ծառայության հաշվեկշռում։ Վիրավորներից Արմենուհի Գ․-ն բուժքույր է, իսկ Կարեն Ա․-ն՝ բժիշկ։ Ըստ տեղեկությունների՝ նրանք մեկնում էին կանչի վայր։