Լոնդոնում համերգի ժամանակ հրմշտոցի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, հայտնում է SkyNews-ը։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ նրանցից չորսի վիճակը ծանր է:
Ոստիկանությունն ահանզանգն ստացել է դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում։ Ոստիկանության խմբերը մեկնել են O2 Academy Brixton համերգասրահ, որտեղ տեղի է ունեցել նիգերիացի երգիչ Ասակեի համերգը: Մոտ 3 հազար մարդ եղել է համերգասրահից դուրս և փորձել է ներս մտնել։
Ասակեն սկսել է համերգը, սակայն այն չեղարկել է, երբ ամբոխը կոտրել է դռները։ Հայտնի է, որ ութ մարդ պետք է տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից երկուսին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։
Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսել։