Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի և դիզայներ Ինես դե Ռամոնի սիրավեպի շուրջ խոսակցությունները շարունակում են թեժանալ: Զույգի լուսանկարները հայտնվել են Page Six-ում։
Բրեդ Փիթն ու Ինես դե Ռամոնը միասին են նշել դերասանի 59-ամյակը Հոլիվուդում՝ աստղային երեկույթի ժամանակ։ Զույգը հայտնվել է պապարացիների տեսախցիկներում, երբ նրանք միասին դուրս են եկել մեքենայից. դերասանը հագել էր մոխրագույն-կապույտ վերնաշապիկ, կապույտ տաբատ և սպիտակ կոշիկներ, իսկ նրա սիրելին՝ մորթուց շագանակագույն վերարկու։
Նախորդ շաբաթ Փիթը դե Ռամոնի հետ առաջին անգամ ներկայացել էր հանրությանը. զույգը միասին երեկույթի էր մասնակցել «Բաբելոն» ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ, որտեղ նա խաղացել էր գլխավոր դերերից մեկը։
Առաջին անգամ զույգի սիրավեպի մասին լուրերը հայտնվել էին ԶԼՄ-ներում 2022 թվականի նոյեմբերին, երբ Բրեդն ու Ինեսը միասին ներկա էին եղել Բոնոյի համերգին Լոս Անջելեսում։ Սակայն, ինչպես նշում են ինսայդերները, Փիթն ու դե Ռամոնը հանդիպում են արդեն մի քանի ամիս, սակայն նրանք փորձում են չգովազդել իրենց հարաբերությունները։