ԱՄՆ Սենատը հաստատել է Պետդեպարտամենտի կադրային աշխատակցուհի Լին Թրեյսիին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելը, փոխանցում է РИА новости – ն։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել Կոնգրեսի ստորին պալատի 55 անդամ, մեկը դեմ է արտահայտվել։
2014-2017 թվականներին Թրեյսին զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալի պաշտոնը։ Նա տիրապետում է ռուսերենին։
ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը սեպտեմբերի սկզբին ավարտել է իր աշխատանքը Մոսկվայում՝ կնոջ հիվանդության պատճառով։
Մինչ դեսպանի իրավահաջորդի ժամանումը, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կատարում է Էլիզաբեթ Ռուդը: