Հայկական բռնցքամարտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Տիգրանի Հովսեփյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով», – նշվում է Հանրապետության նախագահի հրամանագրում։