Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ տեղի կունենան արարողություններ։ Մայր Աթոռը հրապարակել է ժամանակացույցը։
Դեկտեմբերի 31-ին, ժամը 00:00-ին, տեղի կունենա Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
Հունվարի 1-ին, ժամը 10:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և տեղի կունենա Հայրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում։
Հունվարի 5-ին՝ ժամը 17:30-ին, տեղի կունենա երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում։
Հունվարի 6-ին՝ ժամը 10:30-ին, կմատուցվի Հայրապետական Պատարագ և տեղի կունենա Ջրօրհնեքի արարողություն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ին, կմատուցվի Սուրբ Պատարագ և տեղի կունենա հոգեհանգիստ Սուրբ Գայանե վանքում: