Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եռօրյա սուգ է հայտարարել Պելեի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է երկրի կառավարության պաշտոնական կայքը։
«Երկրում պաշտոնապես սուգ է հայտարարվել երեք օրով՝ հաշված սույն Հրամանագրի հրապարակման օրվանից՝ ի սուգ նախկին ֆուտբոլիստ Էդսոն Արանտես դու Նասիմենտուի՝ Պելեի մահվան»,- ասվում է հայտարարության մեջ։
Սուգը կավարտվի դեկտեմբերի 31-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 82 տարեկան հասակում մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն։