«Ես արդեն եկել եմ այն եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի, այլ առհասարակ՝ աշխարհի ամենավախկոտ մարդնա»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ անդրադառնալով հարցին, որ արդեն որերորդ անգամ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան, ուժեղացված անվտանգության ծառայության աշխատակիցների հետ է այցելու Եռաբլուր։
«Ինքն իր շողքից վախենում է։ Այն, որ հայտարարում էր «Կեցցե՛ Հայաստանի ժողովրդավարությունը», այսօր դարձել է բռնապետություն։ Իրա գոյությունը մեր բնակչության համար դարձել է զզվելի»,-նշեց նա՝ հավելելով, որ իրենք՝ զոհվածների ծնողները չեն ուզում իրեն տեսնել Եռաբլուրում։
Նա դժոգհեց ԶՈՒ-երում առկա վիճակից։ «15 հոգու կայնքը այդ մարդու համար զրո է։ Այս ցավը պետք է հասնի իր ընտանիքին, որ ինքը հասկանա, թե ինչի համար են իրեն ատում, ինչի չենք ուզում իրեն տեսնել»,-նշեց նա։