Այսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցնր են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ռոբերտ Մ-ն «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենն է։