Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, Արթուր Ավետիսյանը՝ երրորդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզության աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է։
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը։
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։