«Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:
ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի մասին ավելի ուշ մանրամասներ կհրապարակվեն:
Այսօր ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։