ԱՄՆ-ն մինչև 250 հազար դոլար կհատկացնի ամերիկյան կառավարության կողմից հովանավորվող կրթական ծրագրերի հայ մասնակիցների միջև կապերի ամրապնդման համար, հետևում է ամերիկյան դրամաշնորհի տեքստից: Ծրագրի նպատակներից մեկը, ըստ կայքի տեղեկությունների, Հայաստանում «ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու» Վաշինգտոնի մտադրությունն է։
«Նախագծի նպատակն է ակտիվացնել և հզորացնել Հայաստանում ԱՄՆ կառավարության շրջանավարտների ցանցը՝ ինչպես այդ խմբի ներսում, այնպես էլ ԱՄՆ դեսպանատան հետ հարաբերությունների ամրապնդման միջոցով, ինչպես նաև աջակցել տվյալ համայնքի ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում ժողովրդավարության խթանմանը, քաղաքացիական դաստիարակությանը, երիտասարդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը և տնտեսական զարգացմանը», — ասվում է տեքստում:
Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լայնածավալ և բազմազան փոխանակման ծրագրերը, ինչպես նշվում է փաստաթղթում, ամրապնդել են հայ-ամերիկյան հարաբերությունները և արդյունքում ստեղծվել է ավելի քան 5000 շրջանավարտների ցանց, որոնք ակտիվորեն մասնակցում են պետական և մասնավոր հատվածներին, ակադեմիական հաստատություններին և ՀԿ-ներին Հայաստանի ողջ տարածքում:
Ամերիկացի մասնագետներն ընդգծում են, որ նման նախաձեռնություններն օգնում են երիտասարդներին, ակտիվիստներին, պետական հատվածի ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և քաղաքացիների այլ կատեգորիաներին «բարձրացնել մասնագիտական հմտությունները» և ավելին իմանալ ամերիկյան հասարակության, նրա մշակույթի և արժեքների մասին: