Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանին մարտի 13 — ին լրագրողների համար կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ անցած շաբաթ Ադրբեջանի հետ սահմանի մոտ իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքը «նորմալ երևույթ» է։
«Իրանի սահմանամերձ շրջանների դիտարկման ժամանակ նման թռիչքները պարբերաբար իրականացվում են մեր երկրի տարածքում։ Դրանք նախկինում էլ են եղել, և դրանում ոչ մի արտառոց բան չկա», – նշել է դիվանագետը, փոխանցում է IRNA լրատվական գործակալությունը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն այնուհետև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թեհրանի և Բաքվի միջև «պաշտպանական ոլորտում հարաբերություններ կան, այնտեղ ակտիվորեն աշխատում է մեր դեսպանատունը, մենք այնտեղ ռազմական կցորդ ունենք»:
«Կարելի էր դիմել Իրանի դեսպանատան կցորդին, և կարծիքների փոխանակում կլիներ, կարելի էր խուսափել թյուրըմբռնումներից, – ընդգծել է Քանանին։ – Մենք չենք կարող Իրանի դեսպանի հրավերը Ադրբեջանի ԱԳՆ անվանել բարի նպատակներ հետապնդող քայլ»։
Հիշեցնենք, որ Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին մարտի 11-ի կանչվել է այդ երկրի ԱԳՆ՝ այն բանից հետո, երբ իրանական ռազմական ինքնաթիռը մոտեցել է հարևան երկրի սահմանին՝ Զանգելանի և Բիլասուվարի շրջաններում: