Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
«Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան», – ասվում է գերատեսչության մարտի 14-ի տեղեկագրում։
Նշվում է, որ տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում: