Հակակոռուպցիոն դատարանը 623 մլն դրամի (1,6 մլն դոլար) ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է ընդունել։ Այս մասին տեղեկանում ենք Դատախազության մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին փողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Մ.-ից բռնագանձել՝ Կենտրոն վարչական շրջանի Բայրոն փողոցում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 388 մլն դրամ:
Բացի այդ բռնագանձման ենթակա է շուրջ 235 մլն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար: