Գարնանային տոնական միամսյակի փառահեղ ակորդը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
տրվելու է անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգով:
Համերգի շրջանակում դաշնակահարը երևանյան հանդիսատեսին է նվիրելու ռոմանտիկ կոմպոզիտորների վիրտուոզ մի փունջ՝ Շոպենի, Լիստի և Դվորժակի ստեղծագործություններից։ Համերգը տեղի կունենա ապրիլի 6-ին, ժ. 19։30
Ծրագրում է Ֆրեդերի Շոպենի, Ֆրանց Լիստի, Անտոնին Դվորժակի մի շարք ստեղծագործությունների կատարումը:
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 դրամ է, դրանք առցանց ձեռք բերելու համար հարկավոր է այցելել հետևյալ
հղմամբ:
Կազմակերպիչները նշում են, որ մինչև 6 տարեկան երեխաների լուտքն արգելված է: