24-ամյա Մալիա Օբաման՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի և Միշել Օբամայի ավագ դուստրը, իր ռեժիսորական դեբյուտը կունենա կարճամետրաժ ֆիլմով։ Այդ մասին գրում է People-ը։
Ֆիլմը կնկարահանվի «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Դոնալդ Գլովերի Gilga պրոդյուսերական ընկերության կողմից։
«Առաջին բանը, որ մենք արեցինք, խոսեցինք աղջկա հետ: Ասացինք՝ դուք Օբամայի դուստրն եք, եթե վատ ֆիլմ նկարահանեք, այն ձեզ կուղեկցի ողջ կյանքում»,- ասել է Գլովերը։
Gilga-ի ստեղծագործական գործընկեր Ֆամ Ուդեորջին, իր հերթին, նշել է. «Մալիան մեծ հեղինակություն ունի: Բայց մենք իսկապես ուզում էինք համոզվել, որ նա կարող է անել այն, ինչ ուզում է անել, նույնիսկ եթե դա դանդաղ գործընթաց է»:
ԱՄՆ նախկին նախագահի դուստրն արդեն նկարահանվել է Գլովերի «Ռոյ» սերիալում, որի պրեմիերան կայացել է մարտի 17-ին։
Entertainment Tonight-ին տված հարցազրույցում սերիալի համահեղինակ Ջանին Նաբերսն ասել է. «Նրա առաջարկներից մի քանիսը վայրի էին, բայց դրանք այնքան լավն էին և զվարճալի: Նա անհավանական է և նվիրված է իր գործին»: