ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման ժամկետները կախված են Երևանից:
Նա նշել է, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ ռուսական կողմը բավարարված է նրանով, որ Հայաստանը պահպանում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու շահագրգռվածությունը:
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, Ռուսաստանը և մյուս դաշնակիցները պատրաստ են դրան: Նա նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում նման որոշումները համաձայնեցվում, ընդունվում և բարձր մակարդակով հաստատվում են Հավաքական անվտանգության խորհրդի կողմից:
«Ինչ վերաբերում է ժամկետներին, ինձ թվում է, այստեղ էլ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Երբ դրանք պատրաստ լինեն, մենք կարող ենք վերադառնալ առարկայական աշխատանքին՝ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդալներն ամրապնդելու ուղղությամբ։ Այնպես որ գնդակը Երևանի դաշտում է», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։