Ապրիլի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում հատուկ օպերացիա են իրականացրել: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հատուկ օպերացիաորի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխվել Ալիկ Բանդուրյանը, Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայության հիմքով։ Բերման ենթարկվածներից Ա․ Բանդուրյանը, Shamshyan.com-ի փոխանցմամբ, քրեական աշխարհում հայտնի «Նորատուսցի Ալիկն» է։