2022 թվականի վերջին Հայաստանը ներառվել է Ռուսաստանից օղի ներմուծող երկրների առաջին եռյակում: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներին:
Ըստ այդ տվյալների՝ առաջին եռյակը եզրափակում է Հայաստանը, որը ՌԴ-ից 6,9 մլն դոլարի օղի է ներկրել: Նշվում է, որ ՀՀ-ն գրեթե կրկնակի կրճատել է խմիչքի ներմուծումը Ռուսաստանից՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի 13,2 մլն դոլարի ներկրում էր իրականացվել:
Առաջին տեղում Իսրայելն է (24,7 մլն դոլար), երկրորդ տեղում Գերմանիան (7,5 մլն դոլար): 2022 թվականին ռուսական օղու գնորդների առաջին տասնյակում են ներառվել ԱՄՆ-ը (ավելի քան $5 մլն), Վրաստանը ($3,9 մլն) և Ադրբեջանը՝ $3,4 մլն ներմուծման ծավալներով: