Այս տարի ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկի ենք սպասում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ այժմ խոշոր ներդրումներ են արվում ենթակառուցվածխքների զարգացման ուղղությամբ, որը պետք է ուղղված լինի 20 զբոսաշրջային կլաստերների ստեղծմանը։
«Մարքետինգը, ենթակառուցվածքները, ծառայությունների որակը պետք է թույլ տան, որ մենք մեր զբոսաշրջանային կլասսը «էկոնոմից» տեղափոխենք «միջին» և «միջինից բարձր» կլասսի», – հայտարարեց Քերոբյանը։ Այս խնդիրների լուծման համար, ըստ Քերոբյանի, «Զբոսաշրջության» մասին օրենք է ընդունվելու։
Ըստ Զբոսաշրջության կոմիտեի՝ 2023 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները: Ըստ կոմիտեի՝ այս տարվա մարտին 160 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, որը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2019թ.` 118 հազար, 2022թ.` 84 հազար զբոսաշրջիկ): Եռամսյակն ամփոփվել է մոտ 450 հազարով, որը 35%-ով ավել է 2019թ. առաջին եռամսյակի թվերից, նշում են Կոմիտեում։