Մինչև ակնհայտ փաստի հետ չառերեսվենք, երբեք խաղաղություն չենք ունենա։ ԱԺ նիստի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի մասին։
«Մենք, սովորաբար, անդրադարձ ենք կատարել ԼՂ ապագային, բայց կարևոր է հակամարտության գոյության ընթացքում որևէ պահի ԼՂ իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ իրականում գործնական խնդիր կա։
«ԼՂ համակարտության ամբողջ ընթացքում տարածքային ամբողջականության ու կարգավիճակի հարցը կողք-կողքի են դրվել։ Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ ինքնորոշման պայմանականորեն «A» կարգավիճակը վերանայելու հարց ես դնում։ Սա տեսականորեն կարող է նշանակել «A» կարգավիճակը վերանայել, դարձնել կարգավիճակ «B» կա՛մ վերանայել և չփոխել, կա՛մ վերանայել դարձնել «A+1», կա՛մ «A-1» կարգավիճակ»,-ասել է նա՝ շեշտելով, որ այս տրամաբանությամբ ինքնորոշման հարց չի կարող լինել։
«Եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, նշանակում է՝ ինչ-որ բանի մաս ես, եթե ինչ-որ բանի մաս չես, ապա կա՛մ ինքնորոշվել ես, կա՛մ ինքնորոշման կարիքը չունես»,- ասել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։