Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին:
«Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան», – ասվում է գերատեսչության ապրիլի 20-ի տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում: