Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Իր գրառման մեջ նա նշել է, որ սյս շաբաթ խաղաղ բանակցություններ են վարում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ Ջորջ Պ. Շուլցի արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։
Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։