Լուիզիանայի պետական համալսարանի գիտնականներն ապացուցել են ձմերուկի օգտակարությունը սրտի համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Nutrition ամսագրին։
Nutrition ամսագրում հրապարակվել են ուսումնասիրության արդյունքներ, որի ընթացքում վերլուծել են 18 առողջ, երիտասարդ տղամարդկանց և կանանց տվյալներ։
Դիտարկման երկու շաբաթվա ընթացքում մասնագետները դիտարկել են մասնակիցների կողմից ձմերուկի հյութ ընդունելու ազդեցությունը։ Մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացրել են հատկապես սրտի ռիթմին։ Նրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձմերուկի կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային առողջության և նյութափոխանակության վրա: Բացի այդ, ձմերուկը հարուստ է հակաօքսիդիչներով, վիտամին C-ով, որոնք կարող են օգտակար լինել սրտի հիվանդությունների կանխարգելման համար: