Մենք երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն չենք վարում, մենք վարում ենք բալասանվորված արտաքին քաղաքականություն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը:
«Հստակ է, որ բալանսավորման հնարավորություններն ավելի ու ավելի քիչ են դառնում, ավելի նեղանում են, բայց դա չի նշանակում, որ պետք է չմտածված, չհաշվարկած գործողություններ անել: Մենք մեր անվտանգությունը պետք է տեսնենք առաջին հերթին մեր տարածաշրջանում, իսկ դա նշանակում է խաղաղության ձեռքբերում, խաղաղության օրակարգի առաջմղում, որը հեշտ չի լինելու, բայց մենք պետք է հետևողական գնանք այդ ճանապարհով»,- ասաց նա և նշեց, որ ամեն օր տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք փորձ է արվելու մեզ շեղել այս օրակարգից, և այդ իրադարձությունների մի մասը կունենա սադրիչ բնույթ, մյուս մասը՝ օբյեկտիվ բնույթ:
Վարչապետն ասաց, որ մի տեղում չէ մեր շահը կենտրոնացած, որպեսզի մեկ գործողությունով այդ խնդիրը լուծենք, մեր շահերը գտնվում են բազմաթիվ տեղերում: Նա նկատեց, որ անընսհատ խոսում ենք Մինսկի խմբի համանախագահության կարևորության մասին, այդ երկրները գործոններ են, և իրենք փորձում են աշխատանքային հարաբերություններ պահել, որ մաքսիմալ օգուտներ քաղեն կամ մինիմալ վնասներ կրեն այդ հարաբերոթյունների ձևափոխումներից:
Վարչապետը նշեց նաև, որ կառավարության ծրագրում նշված է՝ ՀՀ-ն իրականացնելու է բալանսավորված քաղաքականություն: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե չնայած կոչերին և տարբեր երկրներում այդ հարցը բարձրացնելուն, այնուամենայնիվ, Լաչինի միջանցքը չի բացվել, վարչապետն ասաց. «Շատ լավ աջակցեցին և շնորհակալ ենք այդ աջակցության համար, բայց խնդիրն ուժային բալանսի մեջ է»:
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...