Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա կմեկնարկի մայիսի 25-ին, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չորեքշաբթի կներկայացնի Երևանը Եվրասիական տնտեսական համաժողովում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հաղորդում է РИА Новости-ն:
Նա լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ Պուտինը չորեքշաբթի օրը Զարյադյե համերգասրահում ելույթ կունենա Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
«Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետը, ներկա փուլում՝ Գրիգորյանը, վաղը միանալու է Փաշինյանին»,- ասաց Պեսկովը։
Մայիսի 25-ին Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։