Էկվադորում տարեց կինը վերակենդանացել է իր հուղարկավորության ժամանակ, հայտնում է El Universo թերթը։
«Բաբաոյո քաղաքի Մարտին հիվանդանոցի բժիշկը հարազատներին էր հանձնել մահացած Բելլայի մարմինը», – հայտնում են լրատվամիջոցը։
Բելլան մի քանի ժամ դագաղի մեջ է եղել։ Երբ դագաղի կափարիչը բացել են դիակը հուղարկավորության նախապատրաստելու համար, կնոջ որդին և մյուս հարազատները տեսել են, որ նա կենդանության նշաններ է ցույց տալիս։
Բժիշկները դեպքի պատճառների մասին պարզաբանում դեռ չունեն։ Միգուցե Բելլան ընկել է կատալեպսիայի մեջ՝ անշարժ վիճակ, որը կարող է տևել մի քանի օր: Կինն այս պահին հիվանդանոցում է։ Հարազատները մտածում են հիվանդանոցի դեմ դատական հայց ներկայացնելու մասին։
Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)...