Հունիսի 20-ին բողոքի ցույցը ցրելու ժամանակ տուժել են Ադրբեջանի Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մոտ 10 գյուղացի վիրավորվել է, ևս 6 հոգի բերման է ենթարկվել։ Ոստիկանության աշխատակիցները հատուկ տեխնիկա են կիրառել՝ ցրելու բողոքի ակցիան ընդդեմ Գադաբայի հանքավայրում ոսկու հանքաքարի արդյունահանման թափոնների արտահոսքի արհեստական լճակ կառուցելու դեմ:
«Մենք բողոքեցինք, և ոստիկանությունը մեր դեմ գործարկվեց։ Մեզ սկսեցին ուժով ցրել, արցունքաբեր գազ կիրառեցին, կոպտորեն հրեցին, մի քանիսն ընկան։ Մի տարեց կնոջ բալոնից գազ են ներարկել հենց դեմքին, թեև նա, խեղճը, ոստիկանների խնդրանքով լքում էր տարածքը»,- ասել է գյուղի բնակիչ Սուրայա Ալիևան։
Իր հերթին, Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ «հունիսի 20-ի կեսօրին Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղում մի խումբ անձինք ապօրինի միջամտություն են իրականացրել արհեստական լճի կառուցմանը»։
«Դիտավորյալ չենթարկվելով օրենսդրական պահանջներին՝ բութ առարկաներով մարմնական վնասվածքներ են հասցրել մի քանի աշխատողների և փորձել դիմադրություն ցույց տալ ոստիկաններին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի գործողության մասնակիցները հեռացվել են տարածքից»,- հայտնել են նախարարությունից։
Գադաբայի հանքավայրը մշակվել է 2009 թվականից բրիտանական Anglo Asian Mining ընկերության կողմից։
Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետ ներկայացած անձի մոտ հայտնաբերվել է 70 կգ ոսկի
Ստամբուլի Սարյեր թաղամասում գտնվող առևտրի կենտրոնի մոտ ադրբեջանցի տղամարդ է ձերբակալվել, որի մոտ հայտնաբերվել է 70 կգ ոսկի, հայտնում են...