Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում Երևանից լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ Հայաստան է եկել ճամբարում մեկ ամիս անցկացրած որդուն՝ Մարկին տանելու նպատակով։
«Մեկ օրով եկել եմ Երևան տղայիս տանելու, հրաշալի տղա է, շատ էի կարոտել։ Նա մեկ ամիս գտնվում էր Հայաստանում՝ ճամբարում, նույնիսկ սկսել է հայերեն ինչ-որ բաներ խոսել»,- գրել է նա։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Սարիկ Անդրեասյանը ռազմական ֆիլմ է նկարահանում Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ մեկնած 3 (հայ) երաժիշտ տղաների մասին։ Ֆիլմը կկոչվի «Պատերազմ և երաժշտություն»։ Անդրեասյանը հայտնել էր նաև «Մանյունյա» մուլտսերիալի արտադրության մեկնարկի մասին։