ՀՀ քաղաքացիների շուրջ 77 տոկոսը հավանական է համարել ադրբեջանական ագրեսիան առաջիկա ամիս, այս մասին է վկայում MPG/Gallup International Association-ի անցկացրած հարցումը։
Քաղաքացիների 36,5 տոկոսը կարծում է, որ հարձակումը լիովին հավանական է, 40,4 տոկոսը կարծում է, որ հարձակումն ավելի հավանական է, 10,9 տոկոսը քիչ հավանական է համարում հարձակումը, 6,5 տոկոսը կարծում է, որ Ադրբեջանը չի հարձակվի, իսկ 5,7 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հայաստանի քաղաքացիների 35,5 տոկոսը կարծում է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա ոչ մի երկիր Երևանին չի օգնի։ Հունվարի հետազոտության մեջ այդ նույն հարցի արդյունքների ցուցանիշը կազմել էր 8,7 տոկոս:
19,6 տոկոսը կարծում է, որ Ֆրանսիան ռազմական օգնություն կտրամադրի (հունվարին՝ 34,2%), 19,5 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը ռազմական օգնություն կտրամադրի (հունվարին՝ 30%), 18,6 տոկոսը կարծում է, որ Իրանը ռազմական օգնություն կտրամադրի (հունվարին՝ 40%), 11,5 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը ռազմական օգնություն կտրամադրի (հունվարին՝ 27,8%), 6,8 տոկոսը կարծում է, որ Իրանը ռազմական օգնություն կտրամադրի (հունվարին՝ 25.6%), սիկ 1,8 տոկոսը կարծում է, որ Չինաստանը ռազմական օգնություն կտրամադրի (հունվարին՝ 5,1%);
Նշենք, որ հարցումն իրականացվել է հեռախոսազանգի միջոցով 1 100 ՀՀ քաղաքացիների շրջանում հունիսի 21-ից 24-ը։