Այսօր՝ հուլիսի 20-ին, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդն իրեն ցած է նետել և մահացել, գրել է Shamshyan.com-ը։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ նա ձեռնաշղթայված է եղել։ Ըստ աղբյուրի՝ մահացածը Վադիմ Վոլկովն է։
Armenia Today-ը փորձեց տեղեկության վերաբերյալ մանրամասներ ճշտել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրելյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը՝ ուղղորդելով զանգահարել ՊԵԿ։ ՊԵԿ լրատվական ծառայության հետ կապ հաստատել չհաջողվեց։