Գերմանական «Վերդեր» ակումբը Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին գնելու առաջարկ է արել ռուսական ակումբին, գրում է metaratings.ru-ն։
Գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար 2,5 միլիոն եվրո է առաջարկել, սակայն մերժում է ստացել:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի ղեկավար Յուրի Նագորնիխը ավելի վաղ հայտարարել է, որ միայն 5,5 մլն եվրո գումարն են համարժեք համարում։