Թուրքիայի Անթալիա նահանգի երեք շրջաններում անտառային ուժգին և մասշտաբային հրդեհներ են, հայտնում է Ria.ru-ն։
Անտառային հրդեհներ են սկսվել Անթալիայի նահանգի Քաշ, Կեմեր և Թաշաիլ շրջաններում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել քաղաքացիներին ավելի ուշադիր լինել անտառների նկատմամբ։ Gazeta.ru-ն հայտնել է, որ հրդեհն ուժգին է հատկապես Կեմեր շրջանում․ մասշտաբային անտառային հրդեհներն այստեղ արդեն հյուրանոցներին են մոտեցել։