Այսօր՝ օգոստոսի 8-ին, ԱՊՀ-ի երկրների խաղերում Հայաստանը ներկայացնող Նարե Գաբրիելյանն ատրճանակ ձևի աղջիկների պայքարում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը, տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Օգոստոսի 3-ին հայտնել էինք, որ Բելառուսում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ՝ ավելի քան 140 պատանի և երիտասարդ մարզիկ։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը չափեցին ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին: