Օգոստոսի 25-ին Վլադիվոստոկում մոտ 70 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել ցիկլոնի ֆոնին էլեկտրաէներգիայի վթարային անջատման պատճառով, հայտնել է Պրիմորիեի դատախազությունը, տեղեկանում ենք «Կոմերսանտ»-ից:
Տեղի ժամանակով ժամը 5:00-13:00 Վլադիվոստոկի տարբեր թաղամասերում ութ անգամ անջատվել է էլեկտրամատակարարումը։ Արդյունքում մոտ 70 հազար մարդ մնացել է առանց լույսի:
Հորդառատ անձրևների պատճառով Վլադիվոստոկից տարհանվել են երկու մանկապարտեզների երեխաներ և աշխատակիցներ։ Երեխաների մի մասին ուղարկել են ծնողների մոտ, մնացածներին տարել այլ մանկապարտեզ։ Պրիմորիեի կրթության նախարարությունը քաղաքապետարաններին խորհուրդ է տվել հետաձգել դպրոցի մեկնարկը ջրհեղեղի պատճառով։
Օգոստոսի կեսերին «Խանուն» թայֆունի և բևեռային ճակատի պատճառով Պրիմորիեում հորդառատ անձրևներ են եղել։ Ջրհեղեղների պատճառով հազարավոր տներ ջրի տակ են անցել։ Օգոստոսի 23-ից կրկին անձրեւներ են սկսվել։ Այնուհետև մեկ գիշերվա ընթացքում յոթ անգամ ավելացել է հեղեղված բնակելի տարածքները։
Օգոստոսի 25-ին Պրիմորիեում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել հարավային ցիկլոնի պատճառով։ Վլադիվոստոկում դադարեցվել է տրամվայների շարժումը, «Սեդանկա» միկրոշրջանի տարածքում արգելափակվել է «Ուսսուրի» դաշնային ճանապարհը։