Հոկտեմբերի 7-ին Աֆղանստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է եղել, ինչի հետևանքով ավելի քան 2000 բնակիչ է զոհվել, ավելի քան 9000-ը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը։
Էպիկենտրոնը գտնվել է Հերաթ քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, որտեղ բնակվում է 272 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Reuters-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 2053 մարդ, տուժել է 9240-ը։ Ավերվել է 1329 տուն, ամբողջությամբ ավերվել է 6 գյուղ: