Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն, հայտնում է TACC գործակալությունը։
Փաստաթուղթը տեղադրված է խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային տվյալների բազայում։ Արձանագրությունն ստորագրվել է 2023 թվականի հունիսի 1-ին՝ Մոսկվայում։ Այն նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման նավթային խեժը նավթային բիտումի պաշարներով մատակարարելու հնարավորությունը։