Հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Հրազդանի կիրճում ՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի մոտակայքում, օդապարիկ է արգելափակվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ պարզվել է, որ փրկարարների օգնության կարիք չկա. օդապարիկում առաջացել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով էլ օդապարիկն անվտանգ վայրէջք է կատարել:
Նշվում է, որ օդապարիկի մեջ գտնվող քաղաքացիներին օգնության են հասել հատուկ մասնագետները, ովքեր վառելիք են փոխանցել, ինչից հետո այն պետք է լիցքավորվի և օդապարիկը «կշարունակի օդում իր ճախրանքը»:
Հավելենք, որ Երևանի տոնը նշվում է հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը, այս տարի՝ հոկտեմբերի 14-ին: Մեր մայրաքաղաքը դառնում է 2805 տարեկան: Համաքաղաքային միջոցառումներ այս տարի չեն նախատեսվում: