ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 23-ին այլ հարցերի հետ միասին կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ընթացքում նախարարները մտքեր կփոխանակեն Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված իրադարձությունների շուրջ։
Նշվում է, որ խորհուրդը կքննարկի նաև Ուկրաինայի և Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։
Reuters-ը նշել է Թրամփի հնարավոր թեկնածուի անունն Ուկրաինայի հատուկ ներկայացուցչի պաշտոնում
Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ազգային հետախուզության նախկին տնօրենի պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի թեկնածությունն առաջադրել Ուկրաինայի ռազմական հակամարտությունը...