2020 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր, աշխարհի 16-րդ ռակետ, ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Վիեննայում (Ավստրիա) ընթացող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Մրցումների երկրորդ շրջանի խաղում Խաչանովը (8) 6:3, 6:1 հաշվով հաղթել է աշխարհի 31-րդ ռակետ, Չեխիայի 21-ամյա ներկայացուցիչ Իրժի Լեհեչկային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 7 րոպե։
Վիեննայի մրցաշարը պատկանում է ATP 500 կարգին և անցկացվում է կոշտ մակերեսի վրա։ Մրցույթի մրցանակային ֆոնդը 2023 թվականին գերազանցում է 2,4 միլիոն եվրոն, ներկայիս հաղթողը Դանիիլ Մեդվեդևն է։ Մրցույթը տեղի է ունենում փակ կորտում: