«Ընկերներ» կատակերգական հայտնի սերիալի աստղ Մեթյու Փերին, որը կյանքից հեռացավ հոկտեմբերի 29-ին, Հոլիվուդի «Փառքի ծառուղում» հետմահու աստղ կստանա, գրում է tmz.com-ը։
Հոլիվուդյան առևտրի պալատը, որը վերահսկում է հոլիվուդյան հայտնի «Փառքի ծառուղին», հայտարարել է, որ ցանկություն կա այդպիսով հարգել հանգուցյալ դերասանի հիշատակը։ Այժմ սպասում են ընտանիքի որոշմանը։
Հոկտեմբերի 29-ին հայտնել էինք, որ մահացել է «Ընկերներ» կատակերգական հայտնի սերիալի աստղ Մեթյու Փերին։ Դերասանի մարմինը գտել էին իր տանը՝ Լոս Անջելեսում։ Նա 54 տարեկան էր։ Մահվան նախնական պատճառը սրտի կաթվածն է։