Ռուսաստանի խաղաղության հիմնադրամի նախագահ Լեոնիդ Սլուցկին հրաման է ստորագել, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ին զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին 1մլն ռուբլի կտրամադրվի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք զոհվել են իրենց պարտքը կատարելու ժամանակ, փորձելով կանխել արյունահեղությունը հարևան պետություններում։ Բոլոր գործընթացներն արդեն արվել են և գումարներն արդեն սկսել են փոխանցվել զոհվածների հարազատներին», – ասել է հիմնադրամի նախագահի առաջին տեղակալ Ելենա Սուտորմինան։