ՈւԵՖԱ-ն Կանանց Ազգերի լիգայի տնային հանդիպումներն Իսրայելից տեղափոխել է Հայաստան և Հունգարիա, հայտնում է Reuters-ը։
«Հանդիպումները պետք է կայանային Թել Ավիվում դեկտեմբերին, Իսրայելը պետք է ընդուներ Հայաստանի և Էստոնիայի հավաքականներին, սակայն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կոնֆլիկտի պատճառով հանդիպումները հետաձգվել են»,- պարզաբանում է հրատարակությունը։
Հայաստան-Իսրայել հանդիպումը կկայանա Երևանում՝ դեկտեմբերի 2-ին, իսկ Էստոնիայի ու Իսրայելի կանանց հավաքականների հանդիպումը՝ դեկտեմբերի 5-ին՝ Հունգարիայի Ֆելչուտ քաղաքում։